«Արցախը ես եմ» բարեգործական համերգ՝ Դոնի Ռոստովում

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում մայիսի 3-ին կայանալու է «Արցախը ես եմ» խորագրով բարեգործական համերգը:

Ինչպես «Հայերն այսօր» պարբերականին տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ Լուսինե Պետանյանը, արդեն չորրորդ անգամ կազմակերպվող համերգին ելույթ են ունենալու տեղի պարախմբերն ու երգչախմբերը, ինչպես նաև հանդես են գալու հրավիրյալ երգիչներ Գարիկ Կիրակոսյանը (Հայաստան) և Անժելա Միրաքյանը  (Վլադիկավկազ):

Համերգից գոյացած հասույթն ուղղվելու է Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանի ապաքինմանը, որն արտերկրում անհապաղ բուժվելու անհրաժեշտություն ունի:

Պարբերականի տեղեկացմամբ,  «Արցախը ես եմ» բարեգործական համերգի նպատակը հայ զինվորներին սատարելն ու նրանց հոգսերը թեթևացնելն է: Ամենամյա նախաձեռնությունն առիթ է հանդիսանում՝ համախմբելու ռոստովահայերին Հայաստանի և Արցախի շուրջ: