Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում…

  • Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա:
  • Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:
  • Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել որպես քաղաքացու տոն:

Կրկնակի դատապարտելի է այն հավասարեցնել Սարդարապատի ու Արցախյան շարժման հետ:

  • Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում:

Նույնիսկ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից որևէ բառ չի արտասանում ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

  • Արցախյան հարցում իր սեփական հայեցակարգը ներկայացնելու փոխարեն ժողովրդին է ասում՝ տվեք լուծման տարբերակներ: Սա քաղաքական անմեղսունակություն է:
  • 124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին:
  • Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է:

Էդուարդ Շարմազանով \ Eduard Sharmazanov-ի ֆեյսբուքյան էջից

Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում.• Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Пятница, 26 апреля 2019 г.