«Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրում Ստեփանակերտում

Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական էջի տեղեկացմամբ, նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել «Վերադարձ» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմանը:

Նախագահը երախտագիտություն է հայտնել ռուսաստանցի հայտնի լրագրող Սվետլանա Կուլչիցկայային և նրա թիմին Արցախի պատմության ու ազգային- ազատագրական պայքարի մասին նման արժեքավոր գործի ստեղծման համար: