«Վերելք»․ Մեկ տարի առանց Սերժ Սարգսյանի. Արծրուն Պեպանյան (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանն ամփոփում է հաղորդաշարի հյուրերի դիտարկումներն ապրիլյան իրադարձություններից հետո անցած մեկ տարում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ։ Հեղինակի կարծիքով, չնայած ակնհայտ ձեռքբերումներին՝ համակարգային կոռուպցիոն բուրգի վերացում, արդար ընտրությունների անցկացում, մենաշնորհների վերացում և այլն, այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակն անորոշ է, քանի որ հստակեցված չէ պետության տեսլականը, նկատելի է հուսալքություն ժողովրդի ավելի ստվար զանգվածի մոտ։

Իրավիճակն իշխանություններին ուղղակի հարկադրում է մի կողմ թողնել կուսակցական-նեղթիմային մոտեցումները, ի մի բերել քաղաքական, հասարակական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների երևելի ներկայացուցիչներին ու փորձել միասնաբար գտնել քայլերի այն համակարգը, որը երկիրը կհանի անորոշության այս փուլից։
Պեպանյանը  ներկայացնում է այն առաջնային քայլերը, որոնք, իր կարծիքով, հարկ է, որ իրականացնի կառավարության ղեկավարը։ Նա հաղորդման ընթացքում ուրվագծում է նաև անելիքների այն տարբերակը, որն անհրաժեշտություն կդառնա, եթե իշխանությունները շարունակեն կտրված մնալ իրականությունից և ընթանան նախկին ուղիով։