Թշնամին հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց․ անցած 7 օրն առաջնագծում

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, նոյեմբերի 18-24-ը ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: