ԱՄՆ-ի դրոշը հիմա էլ Հունաստանում են այրել և վանկարկել՝ «ԱՄՆ-ը ժողովրդի դահիճն է»

ԱՄՆ-ի վարած քաղաքականության պատճառով Միացյալ Նահանգների դրոշը նախկինում, ինչպես հայտնի է, այրել են աշխարհի տարբեր վայրերում՝ Իրանում, Հյուսիսային Կորեայում, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում ու նույնիսկ հենց ԱՄՆ-ում։

Օրերս ԱՄՆ-ի դրոշն այրել են նաև Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներից ևս մեկում՝ Հունաստանում: Դա տեղի է ունեցել անցած շաբաթ օրը, ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունը վայելող այդ երկրի բռնապետների դեմ Հունաստանի ուսանողության ընդվզման 45-րդ տարելիցին։ Հունաստանի և այլ երկրների ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության դեմ բողոքելով, բողոքի բազմամարդ հանրահավքին մասնակցող հույներն Աթենքում, Միացյալ Նահանգների դեսպանատան դիմաց այրել է այդ երկրի դրոշը:

Իրենց բողոքի ձայնը բարձրացրած հույները վանկարկել են «ԱՄՆ-ը ժողովրդի դահիճն է», «Հունաստանում ԱՄՆ-ի ռազմաբազաները պիտի փակվեն», «Համաշխարհային խնդիրների արմատն այլ երկրներում ԱՄՆ-ի միջամտություններն են» կարգախոսները:

Հունաստանի ժողովուրդը հարգելով 1973թ. նոյեմբերի 17-ի ուսանողական ընդվզման հիշատակը, յուրաքանչյուր տարի հանրահավաքներ է կազմակերպում և հակաամերիկյան կարգախոսներ վանկարկում: