«Թաքնված գանձերի բացահայտում. Արեւելյան Եվրոպայի հայ արվեստը եւ մշակույթը» գիտաժողովը Լոս Անջելեսում

Երեկ, նոյեմբերի 18-ին Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի համալսարանում [անգլ. University of California, Los Angeles (UCLA)] ավարտվեց «Թաքնված գանձերի բացահայտում. Արեւելյան Եվրոպայի հայ արվեստը եւ մշակույթը» (Hidden Treasures Unearthed: Armenian Arts and Culture of Eastern Europe) խորագրով եռօրյա գիտաժողովը։

Գիտաժողովն առաջինն էր նախատեսված այն միջոցառումների շարքում, որոնք նվիրված են Կալիֆորնիայի համալսարանում Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի ստեղծման 50-ամյակին:

Գիտաժողովը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչներն էին Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցիացիան – (National Association for Armenian Studies and Research – NAASR) և Կալիֆոռնիայի համալսարանի միջնադարյան և վերածննդի հետազոտությունների կենտրոնը (UCLA Center for Medieval & Renaissance Studies):

Համաձայն հրապարակված ծրագրի, եռօրյա նիստերին մասնակցել են բանախոսներ 10 երկրից՝ ԱՄՆ-ից, Բուլղարիաից, Գերմանիաից, Լեհաստանից, Հայաստանից, Հունգարիաից, Չեխիաից, Ռումինիաից, Ռուսաստանից և Ուկրաինաից:

 Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)