Միջին Արևելքի բոլոր ճգնաժամերը նախագծվել ու իրականացվել են ԱՄՆ-ի կողմից․ Թուրքիայի ՆԳ նախարարի ծանրագույն մեղադրանքները

Համաձայն «Անադոլու» լրատվական գործակալության երեկվա հաղորդման, Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի խորհրդարանի նիստում ասել է. «Ասիական երկրների և, մասնավորապես, Միջին Արևելքի տարածաշրջանի բոլոր ճգնաժամերը նախագծվել ու իրականացվել են ԱՄՆ-ի ու նրա արևմտյան դաշնակիցների կողմից:

ԱՄՆ-ին մեղադրելով ահաբեկչությունը հովանավորելու և տարածաշրջանն անապահով դարձնելու նպատակով ասիական երկրներում պատերազմ հրահրելու մեջ, Թուրքիայի ՆԳ նախարարն այդ երկրում 2016թ․ հուլիսի ձախողված հեղաշրջումը և Աֆղանստանում պատերազմի շարունակման ուղղությամբ ջանքերն ԱՄՆ-ի սադրանքն է համարել:

«Արևմուտքը Միջին Արևելքում ճգնաժամի ստեղծման մեկնարկը դրեց Իսրայելի ստեղծմամբ, ու Միջին Արևելքում և ասիական երկրներում բազմաթիվ պատերազմներ հրահրելով, իր ավերիչ քայլերի ու նպատակների իրագործման համար հող նախապատրաստեց»,- ասել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Սուլեյման Սոյլուն ասել է նաև, որ երբ ԱՄՆ-ն 2002 թվականին բռնազավթեց Աֆղանստանը, այդ երկրում խաշխաշի ցանքսին ընդամենը 17 000 հեկտար հողատարածքներ էին հատկացված, մինչդեռ այդ տարածքները հետագայում ավելացվել և  2017 թվականին հասել են 328 հազար հեկտարի։