ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը հետզհետե դեպի արևելք են շարժվում, Ռուսաստանի մերձակա տարածքներում զորավարժություն կազմակերպում. Մարիա Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, ԻՌՆԱ գործակալության հաղորդման համաձայն, ասել է. «ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ը հետզհետե դեպի արևելք են շարժվում և Ռուսաստանի մերձակա տարածքներում ու Եվրոպայի արևելքում զորավարժություն կազմակերպում»:

Զախարովան ներկայացնելով եվրոպական մի շարք երկրներում, այդ թվում՝ Լեհաստանում, Լիտվայում, Էստոնիայում, Ռումինիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բրիտանիայում ու Բելգիայում ԱՄՆ-ի ռազմաբազաների և ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման վայրերի ցուցակը, ասել է նաև. «Ամերիկացի զորայինները փոխադրվում են Ռուսաստանի հարևանությամբ գտնվող տարածքներ»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է նաև, որ Ռուսաստանից Եվրոպա գազի «Նորդ Սթրիմ 2» խողովակագծի նախագծի կապակցությամբ ԵՄ-ին ուղղված ԱՄՆ-ի սպառնալիքը հակասում է միջազգային նորմերին: