Պուտինը զգուշացրել է Վաշինգտոնին՝ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարող է ազդել Արգենտինայում Թրամփի հետ հանդիպելու իմ մտադրության վրա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով գտնվում է  Սինգապուրում, ասել է. «Համաշխարհային առևտրի դեմ ցանկացած պատժամիջոցների ու սահմանափակումների կիրառումը բոլորի վնասն է, և այդ պատժամիջոցները կիրառող երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ը նույնպես, տուժելու են դրանց հետևանքներից»: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցները չեն ազդում Ռուսաստանի արտաքին առևտրի վրա: Անդրադառնալով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, Պուտինը հավաստել է, որ «Ոչ մի պատժամիջոց չի կարող կասեցնել Մոսկվայի և Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) անդամ երկրների միջև տնտեսական գործարքները և աճող առևտուրը»:

Քննադատելով Վաշինգտոնի կողմից կիրառվող պատժամիջոցները, ՌԴ նախագահը նշել է. «Ցանկացած ոչ բարեկամական քայլ կարող է ազդել Արգենտինայում անցկացվելիք Մեծ քսանյակի (G20-ի) գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իմ հանդիպման ծրագրավորման վրա»: