Սոդոմական մեղք. ի՞նչ է այն…

Մարդը մշտապես ու բազմիցս ենթարկվել է փորձությունների և կանգնել երկընտրանքի առջև՝ ընտրել աստվածայի՞ն բարքերը, թե՞ սատանայական:  Նորմալ աշխարհայացքի տեր  և բարեպաշտ անձինք ապրել և այժմ էլ ապրում են հավատով, քրիստոնեական և, ընդհանրապես, աստվածային արժեքներով և Աստծուն փառաբանելով:

Կարծում եմ, խոր մոլորություն է այն պատկերացումը, որ արվամոլությունը, լեսբիականությունը և նմանաբնույթ այլ արատներ հիվանդություն են, ուստի  պետք է խղճալ և ապրումակցել նմաններին: Կարծում եմ նաև, որ դա պարզապես կենսաձև է և կյանքի, այսպես կոչված, իմաստասիրություն: Իհարկե, սոցիալական այդ խմբերում կարող են լինել նաև հիվանդության դեպքեր, բայց դրանք չնչին տոկոս են: Նշված արատները հիվանդություն են ներկայացվում զուտ քարոզչական առումով, որպեսզի մոլորեցնեն մարդկանց և նրանց մեջ հարուցեն խղճահարություն: Բավականին խորամանկ մոտեցում է, որը կարող է հոգեբանական թակարդ լինել շատերի համար: Այնպես որ, պետք է հաղթահարել այդ կարծրատիպը: Չպետք է մոռանալ Սոդոմ-Գոմորի մասին, որոնք երկնային ուժերը հիմնահատակ ավերեցին: Սա պետք է զգաստացնի և սթափեցնի որոշ ստահակների:

Մենք այժմ ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, այսինքն՝ արժեքների պղծության ժամանակներում, երբ բազում հասկացություններ խեղաթյուրվել են և աղճատվել: Իսկ այս վիճակը հավատի բացակայության հետևանք է: Պետք է ապրել աստվածային նիստուկացով և քրիստոնեական պատվիրաններով: Այսպես են ապրել մեր նախնիները դարեր շարունակ: Տիեզերական լույսն անպայման կցրի խավարը, եթե հոգիդ լցվի դրանով: Դա ինքնըստինքյան հոգևոր պատվար է մութ և կենդանական բնազդների դեմ:

Հոգևոր դատարկության իրավիճակում մարդկանց հոգին ու միտքը կլցվեն ամեն տեսակ աղտեղությամբ և այլանդակությամբ: Բարոյական խեղումն անհատին  զրկում է բնականոն նկարագրից և դիմագծից: Չմոռանանք, որ այդ արարածներն ստեղծում են հիվանդ մի միջավայր, ուր գայթակղելով ու հրապուրելով, ներքաշում են միամիտներին ու տկարներին:

Աշխարհի հանցավոր տերերը ձգտում են վերացնել մարդու վերարտադրվելու բնական ձգտումը։ Մարդկանց մեծ քանակը դժվարացնում է համաշխարհային մաֆիայի գործունեությունը, նրան խանգարում մի շարք առումներով։

Աստված մարդուն ստեղծել է իր նմանությամբ և պատկերով, հետևաբար ոչ մի պարագայում չշեղվենք  մեր աստվածային ու բնական կերպից։ Խաթարումները եղել են հետագայում, երբ մարդիկ մեղքեր գործեցին և հեռացան աստվածային ճշմարտությունից: Այս խոտորումը շատ թանկ նստեց մարդկանց վրա, քանի որ խիստ բացասաբար անդրադարձավ կեցության, մտածողության և գործունեության վրա: Իսկ մարտահրավերները միշտ էլ կարող են լինել, եթե չունենանք ուժեղ հավատ և ամուր կամք:

 

Ռուբեն Նահատակյան