«Ալբանական Կոսովոյի» պարագլուխները տեղ չունեն մեր Սուրբ երկրում

Ֆրանկոֆոնիայի երևանյան փառատոնի օրերին Հայաստանի նախագահը հաստատ որոշել էր ինչ-որ մեկին «դուր գալ», ձեռքի հետ էլ սատարել կեղտոտ «խաղում»։ Արմեն Սարգսյանի ինչի՞ն էին պետք հանդիպումն ու բանակցությունները (թեկուզ լոկ ձեռքսեղմումը) հայտնի ահաբեկչի ու մարդասպանի, զոհերից ողջ վիճակում հանված մարդկային օրգաններ վաճառողի հետ, ով մեր Սուրբ երկիր էր եկել թեկուզ և Ֆրանկոֆոնիայի ֆորումի մասնակցի կարգավիճակով։ Խոսքը, այսպես կոչված, «ալբանական Կոսովոյի նախագահ» Հաշիմ Թաչիի մասին է։

Թուրքական, գերմանական, իսկ վերջին փուլում նաև ամերիկյան և անգլիական հետախուզությունների գործակալ Թաչին փրկվեց Միջազգային տրիբունալի շրջանակներում նախկին Հարավսլավիայի գծով տարվող հետաքննությունից միայն շնորհիվ այն բանի, որ ԱՄՆ-ը հեռացնել տվեց այդ իսկ տրիբունալի դատախազ, շվեյցարուհի Կարլա դել Պոնտեին։ Կինը մնում է կին․ չհամարձակվելով բացահայտ հակադրվել ԱՄՆ-ի ճնշմանը, նա, այնուամենայնիվ, վրեժ լուծեց և՛ ալբանացիներից, և՛ Վաշինգտոնից։ Հարավսլավական ողբերգությունից տարիներ անց նա գրեց ու հրատարակեց «Որս։ Ես և ռազմական հանցագործները» գիրքը՝ խոստովանություն ալբանացիների ֆաշիզմի մասին։ Այդ թվում և՝ Թաչիի։ Պարզվում է, Հաագայի դատախազությունը UNMIK-ից տեղեկություն էր ստացել այն մասին, որ Կոսովոյում և Մետոքիայում (մարզ Սերբիայում) մոտ 300 սերբ է առևանգվել, որոնց հետո տեղափոխել են Ալբանիայի Կուկես և Տրոպոի շրջանների ճամբարներ։ Դա տեղի է ունեցել 1999 թ․ ամռանը, Կոսովո և Մետոքիա (ԿոսՄետ) ՆԱՏՕ-ի զորքեր մտցնելուց անմիջապես հետո։ Առևանգված ուղղափառ քրիստոնյաների մարդկային օրգանները հետո վաճառվել են արտասահմանում։ Իսկ որոշակի որտե՞ղ․․․ Դե ինչ, դել Պոնտեի գրքից հետո աշխարհով մեկ տարածված սկանդալն և, այսպես կոչված, գործը «սև տրանսպլանտոլոգների» մասով ցույց տվեցին «մատակարարների ուղերթները»։ Դրանք կա՛մ Ադրբեջան էին տանում, կա՛մ Թուրքիա, իսկ այնտեղից արդեն՝ Իսրայել․․․

Հարավսլավիայի մասով Միջազգային տրիբունալը Արևմուտքի ճնշման տակ ու դրա հետ կապված արեց հետևյալ հայտարարությունը․ «Տրիբունալին հայտնի են մարդկային օրգանների վաճառքի հետ կապված ծանր մեղադրանքները, որ առաջ է քաշել նախկին դատախազ Կարլա դել Պոնտեն իր անվամբ Իտալիայում հրատարակված գրքում։ Տրիբունալին երբեք չեն տրամադրվել այդ հայտարարությունների ապացույցները»։ Բայց փաստն այն է, որ տրիբունալին շատ լավ հայտնի էր դել Պոնտեի հասցեին հնչած սպառնալիքների մասին։ Փաստ է նաև այն, որ տրիբունալը քայլ իսկ չարեց նշված գրքում նախկին դատախազի նկարագրած տեղեկությունները գոնե ստուգելու համար։  ԱՄՆ-ը միշտ է կապկպել է տրիբունալի դատավորների ձեռքերը, սկսած այդ դատական մարմնի ստեղծման առաջին օրից։ Արդյունքում՝ տրիբունալը դատել է միայն ուղղափառ քրիստոնյաների․ կաթոլիկներին ու մուսուլմաններին պատասխանատվության ենթարկելու բացառիկ դեպքերն ավարտվել են կամ արդարացումով, կամ խորհրդանշական պատժով։ 2008 թ․ ապրիլի 4 –ին «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դիմեց «Կոսովոյի վարչապետ» Հաշիմ Թաչիին և Ալբանիայի վարչապետ Սալի Բերիշին, խնդրելով հետաքննություն անցկացնել միջազգային հսկողության տակ։ HRW-ի խնդրանքներն արհամարհվեցին, իսկ դել Պոնտեի առաջադրած մեղադրանքները չընդունվեցին «չհիմնավորված» լինելու պատճառաբանությամբ։

2008 թ․ մայիսի 5-ին HRW-ին հայտարարեց, որ Կարլա դել Պոնտեի պնդումները մարդկային օրգանների վաճառքի մասին «լուրջ են և վստահության արժանի»։ Իր հայտարարության մեջ HRW-ն նաև համագործակցության կոչ ուղղեց «ալբանական Կոսովոյին» և Ալբանիային, բայց ալբանական ֆաշիստները, բնականաբար, ԱՄՆ-ի հովանու ներքո շարունակում են մնալ անպատիժ և արհամարհում են ծանրագույն մեղադրանքները։ Չէ՞ որ հասկանալի է, որ այդ առանձնակի դաժանությունը (ողջ մարդկանց օրգանները կտրել-հանելը) պայմանավորված է ոչ միայն շահամոլությամբ, այլ ի հայտ է եկել ուղղափառ քրիստոնյաների հանդեպ ատելության պատճառով․․․

Հենց նման տականքի է ընդունել Հայաստանի նախագահը։ Եվ ոչ ոք չկանգնեցրեց կամ գոնե ամոթանք չտվեց Արմեն Սարգսյանին թեկուզ այն բանի համար, որ նա սեղմում է քրիստոնյաներին ատող մարդասպանի ու բռնաբարողի ձեռքը։ Երևանի բթամիտ ձգտումները՝ օգտագործել «Կոսովոյի նախադեպը», շատ վաղուց է, որ թաղվել են և՛ ԱՄՆ, և՛ ԵՄ ջանքերով, որոնք դեռ հեռավոր 2008 թ․ Հայաստանին իսկույն ևեթ «տեղը դրեցին»․․․ Այն ժամանակվա ԱՄՆ պետքարտուղարը հենց 2008 թ․ փետրվարին շատ տաք գլուխների սառեցրեց Ամերիկայի «սառը հաշվարկի ալիքներով»․ «Այսօրվա միջազգային ոչ մի իրավիճակի համար Կոսովոն որպես նախադեպ չի կարելի դիտարկել», – ասված էր Կոնդոլիզա Ռայսի՝ Վաշինգտոնում տարածված հայտարարության մեջ, երբ նա գտնվում էր Քենիայում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքերով, «Կոսովոյի իրավիճակում գործոնների անսովոր համատեղությունը, ներառյալ՝ Հարավսլավիայի քանդվելու ենթատեքստը, Կոսովոյում քաղաքացիական անձանց հանդեպ էթնիկ զտումներն ու հանցագործությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի կառավարման տակ երկար գտնվելը էլ ոչ մի տեղ գոյություն չունեն և, ըստ այդմ, Կոսովոն դառնում է առանձնակի դեպք»։ Արդյոք ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, թե այդ խոսքերից հետո Հայաստանը խիզախորեն նետվեց ապացուցելու, որ ամենը, ինչ շահարկում է Կոնդոլիզա Ռայսը, ջրի երկու կաթիլի նմանությամբ արտացոլում է Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականությունը հայ ազգի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Ո՛չ․․․

Ի դեպ, հիմա ոչ միայն Հայաստանի նախագահն է բարիկադների վրա բարձրանում և ձգտում սիրաշահել ԱՄՆ-ին։ Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Մինսկում կայացավ Անվտանգության մյունխենյան կոնֆերանսի Հիմնական խմբի հանդիպումը։ Դրան նույնպես մասնակցեց կոսովյան անջատողականների առաջնորդ Թաչին, ով գլխաժողովի անգլալեզու ծրագրում ներկայացվեց որպես «Կոսովոյի նախագահ», իսկ ռուսալեզու ծրագրում՝ «քաղգործիչ Կոսովոյից»։ Այսինքն՝ ամերիկացիները Թաչիին, թերևս, աննպատակ չէ, որ մարտադաշտ են նետել․ պետք է հասնել Ռուսաստանի հետ առավել սերտ համագործակցող ԱՊՀ որոշ երկրներում նրան «ընդունելուն»։ Իսկ Ինչո՞ւ․․․ Հենց այն պատճառով, որ որոշ երկրներ, որոնք ժամանակին ԱՄՆ ճնշման տակ կամ կաշառքով ճանաչել են «ալբանական Կոսովոյի անկախությունը», հիմա սկսել են հետ կանչել ընդունման իրենց ակտերը։ Նոյեմբերի 1-ին հաղորդվեց, որ Կարիբյան ծոցի երկիր Գրենադան դարձավ թվով 9-րդը, որ հետ կանչեց ԿոսՄետի ալբանական ֆաշիստների «անկախության» ճանաչման իր արձանագրությունը։

Հիշեցնեմ բոլորին, առաջին հերթին՝ Հայաստանի ցանկացած իշխանությանը․ «ալբանական Կոսովոն» հայերի, Արցախի համար իրոք-որ նախադեպ չի հանդիսանում ԼՂՀ անկախության ճանաչման հարցում։ Հենց թեկուզ նրա համար, որ «ալբանական Կոսովոն» ամբողջական պատճենն է մեկ այլ նախադեպի՝ մեր Նախիջևանի նախադեպի, երբ արտաքսվում-վտարվում է ավտոխտոն բնակչությունը, իսկ «մեծ տղերքը» քրիստոնյաներից մաքրված հողերը հանձնում են եկվոր-մուսուլմաններին, և եկվոր էթնոսը քրիստոնյաների հողերի վրա ստանում է իր կեղծ պետականության ինչ- որ տարատեսակ։

 

Սերգեյ Շաքարյանց