Հայ տղմարդու արժանապատվության գնով, նրա նստատեղի սեռականացմամբ ուզում են հասնել ազգի դեմոնացմանը

Ոտքի՛, Սիրելի Ազգ ՀԱՅՈՑ

խղճի և խոսքի ազատությունը, ցավոք, սխալ հասկացվելու պատճառով Դրախտավայր Երկիր Նաիրին հայտնվել է մտհոգիչ վիճակում։ Եթե մինչ այժմ պարզապես «կարմիր խնձորի» թաղումն էր որոշում հայոց բարոյականության հանդիսավոր թաղման թափորի երթը, այսօր՝ ի գին հայ տղամարդու արժանապատվության, որոշվում է պարտադրել մեզ ազգակործան անբարոյականություն. hայ տղմարդու «նստատեղի» սեռականացմամբ որոշել «ազգի» դեմոսացումը, կամ ավելի ճիշտ՝ դեմոնացումը։

Բոլոր նրանք, որոնք կիսում են Հայոց վարչապետի և նախագահի  «ավանդական ընտանիքի կողմնակցությունը», կոչ ենք անում վաղը՝ Նոյեմբեր 6-ին, ժամը 16:30-ին մեկտեղվել Ազատության հրապարակում և բռունցքված մեր միասնական ՈՉ-ն ասել բոլոր այն այլասեռություններին, որոնց նպատակը շարունակականությունն է երիտթուրքերի հայակործան ծրագրի. «Հայաստանն առանց հայերի»։

Վաղը՝ հիմք դրած սարդարապատյան նոր ոգու, մերժենք բոլոր այլանդակների այլանդակությունները, որոնց նպատակը Հայոց ընտանեկան արժեհամակարգի կործանումն է և վերացումը Աստվածային Արարչագործ օրենքի ու Բնության ներդաշնակության։

Ո՛չ և կրկին Ո՛չ ԼԳԲՏ-ներին։

 

Կոմիտաս վարդապետ Հովնանյանի (Komitas Hovnanyan) ֆեյսբուքյան էջի գրառումից