Միացե՛ք Հայաստանում այլասերվածության քարոզչության դեմ պայքարին. այսօր՝ ստորագրահավաք, հանրահավաք և երթ

Հանուն ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների

 

Հայաստանի Հանրապետությունում ազգային-հոգևոր և ընտանեկան (նույնն է թե` ավանդական) արժեքների դեմ իրականացվող գործընթացները մտել են վճռորոշ փուլ՝ վերածվելով այլևս ազգային սպառնալիքի։

«Հանուն ազգային արժեքների» նախաձեռնությունը կոչ է անում ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻԴ` մասնակցել ազգային-հոգևոր և ընտանեկան արժեքների պաշտպանությանը նվիրված հանրահավաք-երթին, որը տեղի կունենա նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին, Երևանի Ազատության հրապարակում։

Օրակարգը հետևյալն է՝

  1. Ժամը 14:00-ից Ազատության հրապարակում իրականացվելու է ստորագրահավաք` միտված նոյեմբերի 15-18-ը Հայաստանում նախատեսվող` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ԼԳԲՏ «քրիստոնյաների»‰ ֆորումի չեղարկմանը և անչափահասների շրջանում սեռական բնույթի քարոզչությունն արգելող օրինագծի ընդունմանը:
  2. Ազգային երգերի ու պարերի կատարումներ:
  3. 16:30-17:30 տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ ելույթ կունենան խնդրով մտահոգված անձինք:
  4. 17:30-ին կմեկնարկի երթը հետևյալ ուղիով` Ազատության հրապարակից դեպի Մաշտոցի պողոտա-Մատենադարան, հետադարձը` Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:

 

Հրավիրում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալներին, եկեղեցասեր երիտասարդական կառույցներին, ՀԿ-ներին, բուհական միություններին, ուսանողներին, կուսակցություններին և, առհասարակ, բոլոր մտահոգ անձանց։

Արի` ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ի լուր աշխարհի և միանալու Հայաստանում այլասերության/այլասերվածության քարոզչության դեմ պայքարին: