Իսրայելի ՌՕՈՒ-ի հարվածն անմիջական սպառնալիք է ստեղծել քաղաքացիական ինքնաթիռների համար

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում պատմել են իսրայելական օդաչուների հերթական սադրիչ գործողությունների մասին։ ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքերով, դեկտեմբերի 25-ի երեկոյան Իսրայելի ռազմա-օդային ուժերի վեց ինքնաթիռներ գտնվելով Լիբանանի օդային տարածքում, օդային հարված են հասցրել Սիրիայի տարածքներին, և, այդպիսով, անմիջական սպառնալիք ստեղծել քաղաքացիական ինքնաթիռների համար։ Բանը նրանում է, որ իսրայելական ՌՕՈՒ-ի գրոհը կատարվել է այն պահին, երբ Բեյրութի և Դամասկոսի օդանավակայանների տարածքում վայրէջք էին իրականացնում քաղաքացիական երկու ինքնաթիռ։

Գեներալ Կոնաշենկովը ճշտել է, որ ռիսկային գոտում հայտնված ինքնաթիռները ռուսական ավիաընկերություններին չեն պատկանել։

Դամասկոսի դիսպետչերներին, բարեբախտաբար, հաջողվել է Սիրիայի ՀՕՊ հրթիռային հարվածի գոտուց հեռու տանել քաղաքացիական ինքնաթիռին և ուղղել նրան դեպի Հմեյմիմի պահեստային օդանավակայան։ ՌԴ ՊՆ-ում ընդգծել են, որ ողբերգությունը կանխելու համար, սիրիական զինվորականները սահմանափակել են ՀՕՊ և ՌԷՊ միջոցների կիրարկումը։

Ռուսական զինվորականների տվյալներով, իսրայելական ավիացիան 16 կառավարվող GBU-39 ռումբ է նետել։ Դրանցից 14-ին ոչնչացրել են Սիրիայի կառավարական զորքերի հակաօդային պաշտպանության միջոցները, իսկ մնացած երկուսն ընկել են Սիրիական բանակի 138-րդ բրիգադի լոգիստական կենտրոնի տարածքում։ Արդյունքում երեք սիրիացի զինվորականներ վիրավորվել են։ Հրդեհը օպերատիվ ձևով հանգցրել են տեղի հրշեջները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՕՏՈՒ-ի ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության Ил-20 ինքնաթիռը սեպտեմբերի 17-ին սիրիական ՀՕՊ-ի С-200 համակարգի կողմից խփվել էր Հմեյմիմ օդանավակայան վայրէջք կատարելուց առաջ։ Ռուսական զինվորականներն ավելի ուշ պարզաբանեցին, որ տեղի ունեցած ողբերգության «ամբողջ մեղքն ընկնում է Իսրայելի ՌՕՈՒ-ի վրա»։ Նշվում էր, որ սիրիական Լաթաքիա նահանգը ռմբակոծող չորս իսրայելական F-16-երն ուղղակի «ծածկվել են» ռուսական ինքնաթիռով, ինչպես վահանով։ С-200-ի հրթիռն ուղղվել էր կործանիչներից մեկի վրա, բայց ինքնաթիռը սկսել է մանևրել, և հրթիռը խփել էր ռուսական Ил-20-ին։ Բացի դրանից, իսրայելական զինվորականներն իրենց գործողությունների մասին ռուսներին նախօրոք չեն նախազգուշացրել, ավելի ճիշտ, դա արել էին մարտական գործողությունը սկսելուց մեկ րոպե առաջ։