Կանխվեց թմրամիջոցի ապօրինի տեղափոխումը Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, ոստիկանության ԿՀԴՊԳՎ ԹԱՇԴՊ վարչության աշխատակիցներն օրերս մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց տեղափոխելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։
Դեկտեմբերի 24-ին, համագործակցելով Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի, Մեղրիի ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների հետ, ժամը 3-ի սահմաններում պետական սահմանի «Ագարակ» անցակետի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման է ենթարկվել Իրանից ժամանած ավտոբուսը։ Ուղևորներից մեկի՝ Մոջտաբա Էզեդինֆումեշի անձնական խուզարկությամբ և նրա նստատեղի հենակի դարակում հայտնաբերվել է «Տրամադոլ» դեղամիջոցի  ընդհանուրը 20 հաբ («200» և «100» գրառմամբ)։
ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեl 1 քրեական գործ։ Ըստ դատաքիմիական փորձաքննության եզրակացության, հաբերում հայտնաբերվել է «տրամադոլ» տեսակի հոգեմետ նյութ։
Դեկտեմբերի 2-ին Մոջտաբա Էզեդինֆումեշին ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: