Թաիլանդում հանգստացողները լրջորեն վախեցել են միաժամանակ հայտնված ջրային չորս մրրկասյուներից (տեսանյութեր)

Ականատեսները կայքերում տեղադրել են բնության տարերքի լուսանկարներն ու տեսահոլովակները։ Ջրային չորս հողմապտույտներ միաժամանակ հայտնվել են Թաիլանդի Կո Լիպե կղզու ափերի մոտ։

Հանգստացողները լրջորեն վախեցել են։ Վաղ առավոտվանից ծովափին հրաշալի եղանակ է եղել, երկնքում չի եղել որևէ ամպ։ Հետո մի քանի րոպեի ընթացքում ամեն ինչ կտրուկ փոխվել է՝ ուժեղ քամի է բարձրացել, որը անձրևային ամպեր է բերել։ Դրանց հետ մեկտեղ հայտնվել են ջրային հողմապտույտները։

Ջրային պտտահողմերը ջրի մակերևույթին հայտնվող օդային-ջրային մրրիկներ են։ Իրենց վերին մասով նրանք միացած են կուտակ-ամպին։ Նման մրրիկներ հանդիպում են հիմնականում արևադարձային գոտում։ Անդամանյան ծովում դրանք հաճախ են հայտնվում անձրևների սեզոնում։ Սակայն երեք պտտահողմից ավելին միաժամանակ հայտնվում են շատ հազվադեպ։ Ջրային մրրիկն «ապրում է» ընդամենը 15-30 րոպե։