Էլ բառ չգտանք իրար ասելու, լուռ կանգնած մի քանի րոպե Մասիսին էինք նայում՝ Ռոբերտ Աբաջյանի պապը, ես ու Մայր Հայաստանը

Հաղթանակի զբոսայգին իմ համար սիմվոլիկ նշանակություն ունի։ Հաճախ չեմ լինում էդտեղ, երևի տարվա մեջ մեկ կամ առավելագույնը՝ երկու անգամ…
Էսօր էդ օրերից էր… Քայլում էի զբոսայգով՝ դեպի Մայր Հայաստանի արձանը։ Պատերազմի հերոսներին նվիրված մի քանդակ կա՝ Բռունցքը… էսօր նկատեցի, որ ճաքած է… ու մտածում էի, որ ամրացման կարիք ունի… Էդպես մտքերով Անմար Կրակի մոտով հասա Մայր Հայաստանին, հետո առաջացա՝ դեպի բացվող հորիզոնը, որտեղից քաղաքն էր երևում ու …Մասիսը…
Մի տեսակ խորհրդավոր մառախուղի շղարշ էր Երևանի վրա ու … լույսեր… Հորիզոնում՝ Մասիսը…
Քայլելու ընթացքում լճի մոտից մի մարդու էի նկատել, որ նույնպես քայլում էր… Տարբեր ճանապարհներով գնացինք, բայց Մայր Հայաստանի դիմաց ինքն էլ մոտեցավ հորիզոնին… Կանգնեց քիչ հեռու… Իրար նայեցինք՝ դեմքը ծանոթ թվաց…
Հարցրեցի.
– Կներեք, Ձեր ազգանունն Աբաջյա՞ն է…
– Այո…
– Ռոբերտ Աբաջյանի պա՞պն եք…
– Այո…

Չգիտեմ, ի՞նձ թվաց, թե աչքերը թրջվեցին… Ձեռքը սեղմեցի…
…Ու էլ բառ չգտանք իրար ասելու…
…Լուռ կանգնած մի քանի րոպե Մասիսին էինք նայում… Ռոբերտ Աբաջյանի պապը, ես ու Մայր Հայաստանը…
Հետո էդպես լուռ էլ գլխով արեցինք միմյանց, հրաժեշտ տվեցինք ու ամենքս մեր ուղղությամբ շարունակեցինք ճանապարհը…

Մոտ տաս տարի առաջ էդ նույն վայրից մի նկար ունեմ…
Ամեն անգամ էդտեղ կանգնելիս նույն միտքն է գլխումս…
Հաջորդ Հաղթանակի Զբոսայգին Մասիսի մյուս կողմում պիտի կառուցենք…

 

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Հաղթանակի զբոսայգին իմ համար սիմվոլիկ նշանակություն ունի։ Հաճախ չեմ լինում էդտեղ, երևի տարվա մեջ մեկ կամ առավելագույնը՝…

Опубликовано Закаром Ходжабагяном Вторник, 25 декабря 2018 г.