Դրոնը նկարահանել է ցունամիի բերած ավերածությունների մասշտաբներն Ինդոնեզիայում (տեսանյութ)

Դեկտեմբերի 22-ից լույս 23-ի գիշերը մեծ ցունամին փլվել է Ճավա և Սումատրա կղզիների ափամերձ տարածքների վրա։ Ամեն ժամ ավելանում է զոհերի քանակը։ Փրկարարները շարունակում են տուժածների և զոհերի որոնումները։ Դրոնի կատարած նկարահանումներում երևում են ջրի տակ անցած հյուրանոցներ, քնադված տներ և ճանապարհներ։

Առաջին կադրերում երևացող «Tanjung Lesung» հյուրանոցում զբոսաշրջիկները զոհվել են հենց երաժշտական շոուի ժամանակ։ 31 բնակիչների մարմիններն արդեն գտել են, բայց փլատակների տակ կարող են լինել այլ տուժածներ։

Ենթադրվում է, որ ցունամին կարող էր առաջանալ Ճավա և Սումատրա կղզիների միջև անցնող Զոնդյան նեղուցի Կրակատաու հրաբխի ժայթքելու պատճառով։ Ըստ դեկտեմբերի 25-ի առավոտվա տվյալների, զոհվել են 429 մարդ։ Ամենից շատ տուժել է Ճավա կղզու Պանդեգլանգ շրջանը։

Կրակատաու հրաբուխը շարունակում է ժայթքել, իսկ երկիրը նախապատրաստվում է հնարավոր նոր ցունամիին։