ՌԾՈՒ գլխավոր հրամանատարը պատմեց ՌԴ սահմանների մոտ բարձր ճշգրտության ռազմավարական զենքի կուտակման մասին

ՌԴ ՌԾՈՒ գլխավոր հրամանատար Վլադիմիր Կորոլյովը պատմել է, որ 2019 թ․ համաշխարհային օվկիանոսում ռուսական ներկայության քանակական աճը «թույլ կտա ծովային և օվկիանոսային ուղղություններում բացառել ցանկացած սպառնալիք»՝ կապված ԱՄՆ-ի կողմից  Ռուսաստանի ջրային սահմանների մոտ բարձր ճշգրտության ոչ միջուկային ռազմավարական զենքի կուտակումների հետ։

«Գալիք 2019 թ․ ՌԾՈՒ Գլխավոր հրամանատարության ջանքերն ուղղված կլինեն որակապես նոր, կազմով ու մարտական հնարավորություններով հավասարակշռված ռազմա-ծովային ուժերի ստեղծմանն ու զարգացմանը, որը, այլ զորատեսակների հետ համատեղ, ունակ կլինի ապահովել արտաքին ռազմավարական միջուկային և ոչ միջուկային սպառնալիքների կասեցումն ու ազգային անվտանգության պաշտպանությունը,- մեջբերելով Կորոլյովի խոսքերը, գրել է «Красная звезда»-ն։- Համաշխարհային օվկիանոսում ՌԴ ՌԾՈՒ ներկայության ուժեղացումը պայմանավորված է ՀՀՊ ծովային համակարգերի, բարձր ճշգրտության ռազմավարական ոչ միջուկային զենքի և ռազմական ենթակառուցվածքների տեղակայումների ընդլայնմամբ»։

Դրանից առաջ ՌԴ ԱԳՆ-ն ապակայունացնող էր անվանել ԱՄՆ-ի գործողությունները՝ կապված ռուսական սահմանների մոտ այնպիսի կայանների տեղակայման հետ, որոնք ունակ են գործարկել «Tomahawk» հրթիռներ։ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ այդ հրթիռների տեղակայումը Միջին և փոքրր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի (ՄՓՀՀՊ) խախտում է։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը պատրաստվում է դուրս գալ այդ պայմանագրից։