Քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԱԾ պատվիրակությունն Արցախում է  եղել

ՀՀ ԱԱԾ տեղեկացմամբ, դեկտեմբերի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը՝ տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, երկօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում էր:

Այցի շրջանակում տնօրենը պաշտոնական հանդիպում է ունեցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանի հետ, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պատվիրակությունը մասնակցել է նաև ԱՀ ԱԱԾ մասնագիտական տոնին նվիրված հանդիսավոր նիստին:

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, ինչպես նաև մասնագիտական տոնի առթիվ տնօրեն Ա. Վանեցյանը պարգևներ է հանձնել ԱՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցների:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային անվտանգության ծառայության աշխատակցի օրվա առթիվ, տնօրենն արդյունավետ ծառայություն է մաղթել ողջ անձնակազմին: