Հանդիպում «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի պաշտոնական էջից։
Քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին և ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտն Արցախի տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, և պետությունը այսուհետ ևս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը:
Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա և գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:
Հանդիպմանը մասնակցել են ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: