Խաղաղ օվկիանոսի խորքերում գիտնականները ձկների երեք նոր տեսակ են հայտնաբերել (տեսանյութ)

Խաղաղ օվկիանոսում, Հարավային Ամերիկայի արևմտյան ափերի Ատակամյան փողրակում գիտնականների խումբը 7500 մետր խորության վրա միանգամից երեք նոր տեսակի խորջրյա բնակիչներ է հայտնաբերել։ Այս մասին հայտնել է «Daily Mail»-ը՝ հղում անելով Նյուքասլի համալսարանին։

Հետազոտողների խումբը կազմված է 17 երկրների 40 գիտնականներից, ովքեր գտածոն դասել են լիպարների կակղամաշկերի ընտանիքին։

Գիտնականներն օգտագործել են խորքային խցիկ-թակարդներ։ Գտնված էակները տարբերվում են վերին ջրային շերտերի բնակիչներից․ նրանք չունեն մեծ ատամներ, չունեն թեփուկներ և կիսաթափանցիկ են։

Եթե այդ ձկներին ջրի մակերես բարձրացնեն, նրանք խիստ կտաքանան և կհալվեն, ասում են գիտնականները։ Մասնագետները միայն մեկ նմուշ են բռնել և այն մանրակրկիտ ուսումնասիրում են։ Դրանից առաջ Անտարկտիդայում հարյուրավոր տարիներ առաջ անհետացած պինգվինների էին գտել։