Հայտարարություն. Ամանորի օրերին ՀՀ մշակույթի նախարարության մի շարք թանգարաններում աշխատանքային ժամեր սահմանելու մասին

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ, համաձայն ՀՀ մշակույթի նախարարի 2018թ․ դեկտեմբերի 17-ի N 794-Ա հրամանի, Ամանորի արձակուրդների ընթացքում զբոսաշրջիկ­ների այցելությունն ապահովելու նպատակով, 2019թ․ հունվարի  3-ին, 4-ին, 5-ին, ժամը 12:00-16:00-ն աշխա­տանքային ժամեր են սահմանվել հետևյալ թանգարաններում.

◆ Հայաստանի պատմության թանգարան,

◆ Հայաստանի ազգային պատկերասրահ,

◆ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան,

◆ Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու),

◆ Սերգեյ Փարաջանովի թանգարան,

◆ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան,

◆ Երվանդ Քոչարի թանգարան,

◆ Օրբելի եղբայրների տուն-թանգարան,

◆ Գառնի և Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարաններ: