Շանգրի լաներով, դիսկոտեկաներով, ստրիպակումբներով քաղաքը ողողած գործարարները լավ կլիներ, որ մուտքի վրա գրեին արժեհամակարգի ոչնչացման կետեր

Ոչ միայն Շանգրի Լան, այլև բոլոր խաղատները արժեքներ ստեղծելու փոխարեն, դրանք ոչնչացնում են։ Ոչնչացնում են ստեղծագործ մարդուն և նրա տեղը աճեցնում են պորտաբույծին, երազկոտ ձախորդ փանոսներին, ովքեր քարվան կտրելու փոխարեն, հաճախ իրենց տուն-տեղն են տանուլ տալիս։ Խաղատների մշտական հաճախորդները կյանքի իմաստը պահածոյացրած և նկուղում թաքցրած մարդիկ են, ովքեր չեն էլ պատկերացնում, որ մեքենային ոչ միայն չեն կարող խաբել, այլ եթե նույնիսկ ինչ- որ գումար շահեն էլ, միևնույն է, մեծ հաշվով, պարտված են։

Շանգրի լաներով, դիսկոտեկաներով, ստրիպակումբներով քաղաքը ողողած գործարարները լավ կլիներ, որ մուտքի վրա գրեին արժեհամակարգի ոչնչացման կետեր։

Էն, որ Մարուքյանի դավանած լիբերալիզմը վնաս է և ԼՀ–ն պետք է կոչվեր ԽՀ (խավար Հայաստան), ինքնին հասկանալի է, բայց էնպես չի, որ ԲՀԿ–ի Ծառուկյանը բարության մարմնավորումն է։ Ընդդիմություն դառնալու համար մրցապայքարում ամենևին էլ պարտադիր չէ երկրորդը կամ տասներորդը լինել, դրա համար պետք է ուղղակի անշահախնդիր, անկեղծ և սրտացավ լինել։

 

Artur Aleksanyan-ի ֆեյսբուքյան էջից

Ոչ միայն Շանգրի Լան, այլ բոլոր խաղատները արժեքներ ստեղծելու փոխարեն դրանք ոչնչացնում են։ Ոչնչացնում են ստեղծագործ…

Опубликовано Артуром Алексаняном Понедельник, 17 декабря 2018 г.