ԱՄՆ-ը և Եվրոպան անխոցելիության, անպատժելիության հույսեր չպետք է ունենան

Ռուսաստանի ԶՈւ ռազմավարական հրթիռային ուժերի հրամանատար գեներալ Սերգեյ Կարակաևը, համաձայն ՏԱՍՍ-ի հաղորդման,  հայտարարել է, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի հրթիռային համակարգերը գտնվում են ռուսական բանակի գործողությունների տարածքում:

Ռուսաստանը բացեիբաց հասկացրել է, որ թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրոպան անխոցելիության, անպատժելիության հույսեր չպետք է ունենան։

Ավելի վաղ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Արևելյան Եվրոպայում ամերիկյան «Ագիս» հրթիռային համակարգի տեղակայումն ուղղակիորեն խախտում է փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերաբերյալ ԱՄՆ-ի ու ԽՍՀՄ-ի միջև կնքված պայմանագիրը:

Ամերիկյան «Ագիս» հրթիռային համակարգը 2016թ. մայիսին տեղակայվել է Ռումինիայի «Deveselu» ռազմահանգրվանում: