Մայք Պոմպեոն ՌԴ-ի առնչությամբ Միացյալ Նահանգների որոշումների ընդունման գործում որևէ դերակատարություն չունի

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ասել է. «ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնավորապես Ռուսաստանի հետ կապված այդ երկրի արտաքին քաղաքականության որոշումների ընդունման գործընթացում որևէ դերակատարություն չունի»:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ դիվանագիտական անպարկեշտության պատճառով քննադատել էր ԱՄն պետքարտուղարին:

«Ռուսաստանի դեմ քաղաքականության մշակման պարտականությունը միանշանակ վստահվել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնին»,-հավելել է Սերգեյ Լավրովը:

Վերջին ամիսներին Ջոն Բոլտոնը բազմիցս բացասաբար է արտահայտվել Ռուսաստանի դեմ: