Թշնամին չի կարող խոչընդոտել Իրանի ժողովրդի առաջադիմությանն ու հզորացմանը․ Parstoday
ԻԻՀ պաշտպանության և ԶՈԻ աջակցման նախարարն ասել է. «Վերջին քառասուն տարիների ընթացքում, Իրանն ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի գլխավորությամբ համաշխարհային մեծապետականության տարբեր տեսակի թշնամությունների ականատես է եղել, սակայն ամեն անգամ Իրանի ժողովուրդը հաղթել է»:
ԻԻՀ պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, երկուշաբթի օրը նշել է, որ թշնամին անկարող է խոչընդոտել Իրանի ժողովրդի առաջադիմության ու հզորացման ուղուն: Նա հավելել է. «Այսօր գերտերությունները կենտրոնացել են իսլամական Իրանին հարվածելու վրա և այս հիման վրա նրանք տնտեսական լիարժեք պատերազմ շղթայազերծելով, թիրախ են դարձրել իսլամական համակարգն ու Իրանի պաշտպանական հզորությունը»:
Բրիգադային գեներալ Ամիր Հաթամին, անդրադառնալով արևմտյան երկրների հետ տարածաշրջանի որոշ երկրների սպառազինական պայմանագրերին, ընդգծել է. «Ամերիկացիները նպատակ ունեն ամրագրել տարածաշրջանում իրենց տիրակալությունը և կանխել Իրանի առաջընթացը, սակայն Աստծո կամոք և ուժերի գլխավոր հրամանատարի խոհեմության ու հնարամտության շնորհիվ, չնայած բոլոր սահմանափակություններին ու թշնամություններին, Իրանը նվաճել է առաջադիմության ու հզորության բոլոր գագաթները»: