Զորքերում ստուգումներ են սկսվել

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, զորքերի և դրանց կառավարման մարմինների մարտական խնդիրների կատարման պատրաստականությունը, զորամասերի և ստորաբաժանումների ներդաշնակման մակարդակը, ինչպես նաև զորքերի ծառայության, մարտական պատրաստության և կարգապահության վիճակը ստուգելու նպատակով, դեկտեմբերի 17-ից 21-ը ՀՀ զինված ուժերի զորամասերում անցկացվում են ամփոփիչ ստուգումներ: