Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են 4400-ամյա դամբարան (տեսանյութ)

Դամբարանը պատկանում է մեծ քրմերից մեկին: Եգիպտոսի կառավարությունն անցյալ շաբաթ օրը հայտարարել է, որ, ըստ հնագետների, Եգիպտոսում նոր հայտնաբերված դամբարանը, ամենայն հավանականությամբ, պատկանում է Վահատի անունով մի բարձրաստիճան հոգևորականի, որը պատկանում է Եգիպտոսի փարավոնների 5-րդ դինաստիային:

Եգիպտացի մասնագետների կարծիքով, դամբարանը բավական լավ է պահպանվել: