Մանկապղծության ու մանկապղծության դեպքը կոծկելու մեջ մեղադրվող 2 կարդինալ վտարվել են Վատիկանից

Աշխարհի կաթոլիկների առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանից իր երկու կարդինալ խորհրդականներին վտարել է՝ երեխաների դեմ սեռական բռնության մեղադրանքով:

Տեղեկացնելով այս մասին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ կարդինալ Ֆրանցիսկո Էրեզորիզի դեմ մեղադրանք է առաջադրվել Չիլիում մի քահանայի նկատմամբ հարուցված մանկապղծության մեղադրանքը կոծկելու համար, իսկ կարդինալ Ջորջ Պոլը մեղադրվում է Ավստրալիայում երեխաների դեմ սեռական բռնության մեջ:

Վերջին տարիներին կաթոլիկ եկեղեցում նմանաբնույթ արարքների վերաբերյալ մի քանի զեկույցներ են ներկայացվել: Հռոմի Ֆրանցիսկոս պապը քանիցս խոստացել է պայքարել եկեղեցում այդ երևույթի դեմ: