Ռուսական «տգեղ» քաղաքում սև ձյուն է եկել, նախկինում նաև կապույտ ձյուն է տեղացել

Իվանովոյի մարզի Զավոլժսկ քաղաքում սև ձյուն է եկել։ Այս մասին հաղորդել է «Ивтелерадио»-ն։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, իր գեղեցկությամբ աչքի չընկնող քաղաքում նրա համար հազվադեպ չեն։ Հնաբնակներն ասում են, որ Զավոլժսկում «կապույտ ձյուն էլ է եկել»։

168.ru-ի տեղեկություններով, տեղումները կարող էին սևով ներկվել տրիկոտաժի ֆաբրիկայի կաթսայատան ծխնելույզից ելնող մրով։ Այդ մասին կայքին հայտնել է տեղի դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Անաստասիա Մոլոդցևան։ Նա հավելել է, որ «առաջին անգամ է նման բան տեսնում»։

Մարտ ամսին Սոչիի շրջակայքի լեռնային առողջարաններում նարնջագույն ձյուն էր եկել։ Նման տեղումներ էին իջել նաև Բուլղարիայում, Ուկրաինայում և Մոլդովայում։ Անսովոր գունավորումը կապեցին այն բանի հետ, որ Սահարայի անապատում կարմիր փոշու բարձր խտությամբ ամպեր էին գոյացել։ Օդերևութաբանների տեղեկացմամբ, այդ երևույթը կարելի է դիտել հինգ տարին մեկ։