Վրացի հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

ՀՀ ոստիկանության տեղեկացմամբ, «Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 11-ին, ժամը 9։45-ին Թբիլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի Գրիգորի Ա.-ն, որը հուլիսի 13-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 325-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: