«Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ»․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է «System of a down» խմբի հիմնադիր Սերժ Թանկյանի գրառմանը։

«Սերժ,

Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ:

Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն պատճառով, որ պայքարում էիք նաեւ Ցեղասպանության ճանաչման համար եւ պահանջում արդարություն, ինչի համար պայքարում էր հայրս, ում օրոք ի դեպ ամենաշատ երկրները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, շուրջ 15 երկիր:

Ներկայանալով օրենքի երկիր ունենալու ջատագով՝ հակասում ես ինքդ քեզ, երբ չես դատապարտում դատարանների վրա բացահայտ ճնշումները եւ սպառնալիքները իշխանությունների կողմից:

Քանի անգամ առիթ ունեցել ենք միասին ճաշելու եւ տարբեր հարցեր շոշափելու, նաեւ քաղաքական: Կարծում եմ ավելի անկեղծ կլիներ քո կողմից կեղծ բարյացակամության եւ ջերմ վերաբերմունքի փոխարեն հարցնեիր ինձ քեզ այդքան հուզող «միլիարդների» եւ մյուս ցածրորակ բամբասանքների մասին, որոնց մեծ մասը ի դեպ հորինվել, ծաղկացվել եւ տարածվել են այն իշխանության կողմից, որին դու անվերապահորեն վստահում ես:

Երգարվեստում հաջողություններ ունենալը լավ է, բայց երբ խոսում ես պատերազմ հաղթած 2 երկրների նախագահի մասին, ով հայրենիքի ազատագրման, ցեղասպանության միջազգային ճանաչման, Հայաստանի տնտեսության վերելքի առանցքային դերակատարն էր, խորհուրդ եմ տալիս մի քիչ մտածել եւ հետո խոսել, հատկապես հայրենասիրունությունից:

Ժամանակն իհարկե կբացահայտի իրականությունը, հուսով եմ այդ ժամանակ եւս ասելիք կունենաս»։

Սերժ,Այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ: Ձեր խմբի աշխատանքը միշտ գնահատել եմ, հիմնականում այն…

Опубликовано Levon Kocharyan Воскресенье, 9 декабря 2018 г.