Ամերիկյան նավթային ընկերությունը դուրս է գալիս Ադրբեջանից

Աշխարհի երկրորդ խոշորագույն նավթային ընկերությունը համարվող ամերիկյան «Էքսոն-Մոբիլ» նավթային ընկերությունն Ադրբեջանում առաջիկայում դադարեցնելու է իր համագործակցությունը «Չերաղլի», «Ազերի» և «Գյունեշլի» նավթադաշտերի զարգացման նախագծերում և դուրս է գալու Ադրբեջանից:

«Էքսոն-Մոբիլ»-ը որոշել է 2 մլրդ դոլարով վաճառել իր 6,8 տոկոս բաժնետոմսերը նշված հանքավայրերում և դուրս գալ Ադրբեջանից:

«Բրիթիշ Փեթրոլիոմը», «Էքսոն Մոբիըլ», «Սթաթ Օյլը», «Իտոչին», «Ինփեքսը» և «Թուրք Փեթրոլը», ինչպես նաև Ադրբեջանի պետական նավթային ընկերություն «Սոքար»-ն  ադրբեջանական «Ազերի», «Գյունեշլի» և «Չերաղլի» նավթադաշտերի զարգացման նախագծերի բաժնետերերից են: Նշված նավթադաշտերը գտնվում են Կասպից ծովում, Ադրբեջանի ափերից 120 կմ հեռավորության վրա: