Չինաստանն արձակել է «Չանյե-4» տիեզերական սարքը՝ Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար

Չինաստանը Լուսնի հակառակ կողմն ուսումնասիրելու համար, արձակել է «Չանյե-4» տիեզերական սարքը։ Այս մասին CGTN հեռուստաալիքի վրա հղում կատարելով, տեղեկացրել է «РИА Новости»-ին։ Հեռուստաալիքի տվյալներով, հետազոտական առաքելությունը գործարկվել է «Երկիր մոլորակի մոտակա հարևանի որոշ գաղտնիքներ ուսաումնասիրելու համար»։ Հաջողության պարագայում ՉԺՀ-ն կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը նման խնդիր կլուծի։

Հայտնվում է նաև, որ սարքի վայրէջքը Լուսնի վրա ծրագրված է 2019 թ․ սկզբին։ Գիտնականների խոսքերով, նոր գիտական խնդիրներ լուծելու համար նոր սարքը զգալիորեն ավելի լավ է կառուցված, քան նմանատիպ նախկինները։

«Չանյե-4»-ը վայրէջքային սարք է, որը կազմված է հիմնական անշարժ կայանից և լուսնագնացից։ Նոր լուսնագնացը արտաքնապես նման է իր նախորդին, սակայն, նախագծողների խոսքերով, տվյալ սարքը նորույթ է այն առումով, որ նմանաբնույթ սարքերի մեջ ամենաթեթևն է։ Բացի դրանից, չինացիները մոդելը կատարելագործել են, որովհետև Լուսնի հակառակ կողմում ավելի բարդ ռելիեֆ է։