Աշխարհը մի նոր առճակատման առջև է կանգնած

Անգլիատառ TIME պարբերականում հեղինակած իր հոդվածում խոսելով աշխարհին սպառնացող վտանգների մասին, ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովն ահազանգել է, որ աշխարհը գտնվում է մի նոր առճակատման ու սպառազինության մրցավազքի շեմին:

Խոսելով Մոսկվայի և Վաշինգտոնի վտանգված հարաբերությունների մասին, Գորբաչովն ասել է.

««Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ընդունած որոշմամբ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հայտնվել են  նոր առճակատման ու սպառազինության մրցավազքի  շեմին:

Ավելի վաղ անդրադառնալով նույն պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ՌԴ ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը լիովին և ճշգրիտ կիրառում է «Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրի բոլոր դրույթները, և ամերիկյան կողմը լավ է գիտակցում դա»։

Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ եթե Վաշինգտոնը դուրս գա պայմանագրից, ապա Մոսկվան կարձագանքի այդ քայլին և երբեք իր ազգային շահերը չի զոհի Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածությունների համար:

«Փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը, ինչպես հայտնի է, ստորագրվել է 1987թ․դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահներ Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից: