Իսրայելի հարձակումներից Լիբանանի համբերությունն արդեն հատել է

Իսրայելը, որը ղեկավարվում է իր ագրեսիվ քաղաքականությամբ հայտնի սիոնիստական վարչակարգի կողմից, առաջին անգամ Լիբանան է ներխուժել1978թ․։ Այնուհետև Իսրայելի բանակը մեծամասշտաբ հարձակում է կատարել Լիբանանի վրա և բռնագրավել նրա հարավային հատվածը, սակայն 2000թ․ մայիսին հարկադրված է եղել դուրս գալ Լիբանանի հարավային հատվածի մի խոշոր մասից։ Լիբանանը և բռնագրավված Պաղեստինի ցամաքային սահմանը մոտ 80 կմ է։

Վիճակագրությունը վկայում է, որ Իսրայելը յուրաքանչյուր ամիս միջին հաշվով 150 անգամ ցամաքային, ծովային ու օդային սահմանից հարձակվում է Լիբանանի վրա։

Լիբանանը, որի համբերությունը շարունակվող հարձակումներից արդեն հատել է, պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ հայց ներկայացնել Իսրայելի դեմ։