Ճապոնիայի ափերի մոտ բախվել են ամերիկյան կործանիչն ու КC-130 լցարկիչը

Անցած գիշեր Ճապոնիայի ափերի մոտ ընդհարվել են ամերիկյան F/A-18 ռմբակոծիչ-կործանիչն ու տրանսպորտային ինքնաթիռ- լցարկիչ КC-130-ը։ Այս մասին հղում կատարելով ԱՄՆ-ի Ծովային հետևակի կորպուսի հաղորդագրության վրա, տեղեկացրել է «РИА Новости»-ին։ Պատահարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02։00-ին։ Երկու ինքնաթիռն էլ թռել էին ծովային հետևակի «Իվակունի» բազայից և «պլանային ուսումնական թռիչք» էին իրականացնում։

Ինքնաթիռներում մարդկանց թվաքանակի վերաբերյալ առայժմ չի հայտնվում։ CBS հեռուստաալիքի թղթակից Մերի Ուոլշը «Twitter»-ում պարզել է, որ KC-130-ում գտնվում էին հինգ հոգի, իսկ F/A-18-ում՝ երկու։

Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ ABC հեռուստաալիքի տվյալներով, մեկ մարդու փրկել են հիշյալ աշխատանքներին մասնակցող Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը։