Ռուսաստանը պատրաստվում է ԱՄՆ-ի սպառնալիքին, այդ թվում նաև՝ «աշխարհամասերի կործանիչով»

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արձագանքելով Միջին և կարճ հեռահարության հրթիռների պայմանագրից ԱՄՆ-ի հավանական հրաժարմանը, հայտարարել է Ռուսաստանի ռազմական կարողության ընդլայնման մասին:

«Քննարկվել և օրակարգում ներառվել են անհրաժեշտ քայլեր, որոնք ուղղված են Միջին և կարճ հեռահարության հրթիռների պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարման պատճառով սպասվող սպառազինության մրցավազքի պայմաններում Ռուսաստանի ռազմական կարողությունների ընդլայնմանը»,- ՌԴ ռազմական կառույցների հրամանատարների նիստում, Ըստ ԻՌՆԱ գործակալության հաղորդման, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։

Շոյգուն հավելել է նաև, որ մինչև 2027թ․ ՌԴ պաշտպանական ծրագրում այդ նպատակի իրագործման համար կատարվել են բոլոր կանխատեսումները և առաջիկա ամիսներին տարբեր մակարդակներում ավելի քան 4000 զորավարժություն ու ռազմափորձ և ռազմական վարժանքների 500 ծրագիր ու նախագիծ են իրագործվելու»։

Ի դեպ, ինչպես հայտնում է զինվորական BMPD բլոգը, ՌԴ մոդիֆիկացված 09552 նախագծի ռազմավարական նշանակության գլխամասային ատոմային «Բորեյ-2» հրթիռակիր սուզանավը, որը համարվում է «աշխարհամասերի կործանիչ»,  գործարանային փորձարկումների շրջանակներում կատարել է իր առաջին ելքը ծով։ Իշխան Վլադիմիր» անվանմամբ այդ սուզանավը նավատորմին կհանձնվի 2019 թվականին։ «Բորեյ» տիպի սուզանավերը միջուկային զսպման ուժերի ծովային բաղադրիչի հիմքն են։ Հայտնվում է նաև, որ մինչև 2028 թ․ «Սեվմաշ» գործարանում կկառուցվեն 955Ա նախագծի «Բորեյ-Ա» ևս երկու սուզանավ, իսկ սուզանավերի ընդհանուր քանակը, ըստ այդմ, կհասնի տասի։ Բացի տորպեդային սարքերից, սուզանավերը զինված են եզակի հիդրոակուստիկ համակարգերով։ Սուզանավերը կրում են «Բուլավա» տիպի 16 հրթիռ, որոնց հեռահարությունը կազմում է 9,5 հազար կմ։