Ռազմական փորձագետը հայտնել է այն զենքի անունը, որով Ռուսաստանը փրկում է ԱՄՆ-ին

Ինչպես տեղեկացնում է «РИА Новост»-ին, ռուսական «Պոսեյդոն» տորպեդները և «Սարմատ» հրթիռներն ի վիճակի են ոչնչացնել ԱՄՆ-ին, ինչով անիմաստ են դարձնում միջուկային պատերազմը և փրկում են ամերիկյան ազգը կործանումից։ Այս մասին գրել է աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը «Ռազմաարդյունաբերական բանբեր»-ի համար իր հոդվածում։

Փորձագետի կարծիքով, իրապես խաղաղասիրական դիրքորոշումը կայանում է այնպիսի հակակշիռ ստեղծելու մեջ, որը կկանգնեցնի ագրեսորին «մտադրության փուլում»։

Նման զենքը փրկում է բոլոր այն երկրների ժողովուրդների կյանքը, որոնք կարող են դառնալ Երրորդ համաշխարհային պատերազմի թատերաբեմ, այդ թվում նաև՝ արևմտյան աշխարհում։ Ամերիկյան վերնախավի ոչնչացման սպառնալիքով Ռուսաստանը կանխում է միջուկային պատերազմը, դրանով փրկելով ԱՄՆ-ի ժողովրդին հրեշավոր զոհերից, որոնք անխուսափելի են նույնիսկ սահմանափակ պատասխան հարվածի դեպքում։

Սիվկովը նշել է, որ հիմա Երրորդ համաշխարհային պատերազմն իմաստ ունի, և ՓՄՀՀ-ի պայմանագրից դուրս գալու ԱՄՆ-ի մտադրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը պատրաստվում է հենց միջուկային պատերազմի։ Ըստ այդմ, ընդգծում է փորձագետը, խաղաղությունը պահպանելու համար պետք է միջուկային պատերազմը դարձնել անիմաստ։

Հրթիռների մասին պայմանագիրը

Ժամանակ առաջ Պետքարտուղարության ղեկավար Մայքլ Պոմպեոն Մոսկվային վերջնագիր ներկայացրեց, ըստ որի, «Ռուսաստանը պետք է երկու ամսվա ընթացքում վերադառնա ՓՄՀՀ-ի պայմանագրի կատարմանը, այլապես ԱՄՆ-ը կհրաժարվի համաձայնագրի իր պարտավորություններից»։ ՌԴ ԱԳՆ-ում առարկեցին, ընդգծելով, որ Մոսկվան անշեղորեն կատարում է պայմանագիրը, և Վաշինգտոնին դա հայտնի է։

Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները մտադիր է դուրս գալ դեռևս 1987 թ․ կնքված ՓՄՀՀ-ի պայմանագրից այն պատճառով, որ Ռուսաստանը, նրա խոսքերով, խախտում է պայմանավորվածությունները։ Բացի դրանից, Վաշինգտոնում մատնանշում էին այն, որ միջին և փոքր հեռահարության հրթիռներ ունեցող մի շարք երկրներ, առաջին հերթին՝ Չինաստանը, չեն մասնակցում պայմանագրին։

ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան հարցեր ունի ԱՄՆ-ին տալու։ Մասնավորապես՝ Մոսկվայում ընդգծում են, որ Միացյալ Նահանգները ցամաքում՝ Ռումինիայի ռազմահանգրվանում, նաև Լեհաստանում տեղակայում է համակարգեր, որոնք կարող են «Տոմահավկ» տիպի հրթիռներ արձակել, ինչն արգելված է պայմանագրով։

Ռուսաստանն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ ԱՄՆ-ը նախագծում է հարվածային անօդաչու սարքեր և ֆինանսավորում է վերգետնյա տեղակայման թևավոր հրթիռի հետազոտությունները։