Մոսկվան ու Երևանը մոտ են ավարտելու Су-30СМ-ի գործարքը

Բազմանպատակային Су-30СМ կործանիչների մատակարարման պայմանագիրը կնքելու բանակցությունները մտան ավարտական փուլ։ Դեկտեմբերի 1-ին այդ մասին պատմեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։

«Մենք ձգտում ենք, որ դա շատ շուտ լինի։ Մենք մոտենում ենք պայմանագրի կնքման ավարտական փուլին»,- մեջբերել է նրա խոսքերը ТАСС-ը։

Տոնոյանը ճշտել է, որ հիմա ավարտվում է 100 միլիոն դոլարի վարկի միջպետական համաձայնեցման գործընթացը։ Ռուսաստանը մտադիր է տալ այդ վարկը ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար։

Բացի դրանից, Դավիթ Տոնոյանը հայտնեց հայ և ռուս զինվորականների համատեղ ծրագրերի մասին։

«Մենք նախապատրաստվում ենք մի համատեղ միջոցառման։ Ժամկետները կհայտնենք, երբ լուծվեն որոշ հարցեր»,- հետաքրքրություն շարժեց նախարարի պաշտոնակատարը։

Երկու երկրների ղեկավարությունների կողմից քննարկվող վարկը Երևանին տրվելու է 15 տարով։ Սպասվում է, որ տոկոսադրույքը կկազմի տարեկան 3%։ Արդեն ձեռք բերված համաձայնություններով, Հայաստանի իշխանություններն այդ գումարը պետք է իրացնեն 2018-2022 թթ․ ընթացքում։

 

Աղբյուրը՝  ridus.ru