CNN-ի լրագրողի նկատմամբ հաշվեհարդար են տեսել՝ Սիոնիստական ռեժիմի դեմ հանդես գալու համար

CNN-ի լրագրող Մարկ Լամանթ Հիլլը ՄԱԿ-ում ունեցած ելույթում աշխարհի երկրներին կոչ է արել շրջափակման ենթարկել Սիոնիստական ռեժիմին։ Տեղեկացնելով այս մասին, «Ալ-Մայադին» գործակալությունը հայտնել է, որ իր ելույթի ընթացքում Մարկ Լամանթ Հիլլը բարձրաձայն գոչել է՝ «Ծովից ծով Պաղեստինն ազատ է»:

CNN-ի լրագրողը պաշտպանելով իր վերոնշյալ քայլը, «Թվիթերում» գրել է. «Ես աջակցում եմ Պաղեստինի ազատագրմանը: Ես պաշտպանում եմ պաղեստինցիների ինքնորոշման իրավունքը: Ես խորապես քննադատում եմ Իսրայելի քաղաքականությունը և գործողությունները»:

Պաղեստինի առնչությամբ «ծովից ծով» արտահայտությունը 2016թ. Թեհրանում իսլամական երկրների միջխորհրդարանական 13-րդ համաժողովին մասնակցող հյուրերի հետ հանդիպման ընթացքում առաջին անգամ հնչեցրել է Իրանի մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին:

Գործակալությունը տեղեկացրել է նաև, որ աշխարհի բոլոր երկրներին Սիոնիստական ռեժիմին շրջափակման ենթարկելու կոչ անելու պատճառով CNN-ի լրագրող Մարկ Լամանթ Հիլլն աշխատանքից ազատվել է։

Ընդգծենք, որ ամերիկյան հիշյալ հեռուստաընկերության լրագրողը հակասեմական որևէ հայտարարությամբ հանդես չի եկել։ Նրա արդարացի կոչն ուղղված է իր ռեակցիոն էությամբ և ագրեսիվ գործողություններով հայտնի, շովինիզմին (ծայրահեղ ազգայնականությանը) նմանվող հրեական ազգային շարժման դեմ։ Սակայն, CNN-ի ղեկավարները հավանաբար հենց իրենք լինելով սիոնիստներ կամ սիոնիստների շահերի արտահայտիչներ, վերոնշյալ հանգամանքը հաշվի չեն առել և ոտնակոխ տալով ԱՄՆ-ի՝ աշխարհում ազատ խոսքի ու ժողովրդավարության կենտրոն լինելու միջազգային իմիջը (իրականում՝ սին պատկերացումը), հաշվեհարդար են տեսել իր ազատ խոսքի իրավունքից օգտված լրագրողի նկատմամբ։ Հետևաբար ԱՄՆ-ում թե ԱՄՆ-ից դուրս (ներառյալ՝ Հայաստանում) այսուհետ թող որևէ մեկը չբարբաջի, թե Միացյալ Նահանգներում հարգվում է ազատ խոսքի իրավունքը։