Ամերիկայի հայ մշակութային միության հայտարարությունը

Աջակցություն Արցախի վերաբնակեցման ծրագրերին

Սիրելի բարեկամներ,

Ամերիկայի հայ մշակութային միության (ACAA) «Արցախ» հիմնադրամը շարունակում է իր ջանքերը Արցախի ռազմավարական սահմանների ամրապնդման ուղղությամբ: Մեր ուշադրությունն Առաջամուղ գյուղն է, որը զարգացնում ենք որպես մոդելային գյուղ, ինչը նպաստում է երկարաժամկետ վերաբնակեցմանը և տնտեսական զարգացմանը:

Առաջամուղը գտնվում է Հադրութի շրջակայքում, 1993 թ. Արցախի պաշտպանական ուժերի կողմից ազատագրված տարածքներում: Կազմակերպված վերաբնակեցման առումով այն երկրի ամենահարավային բնակավայրն է, Ադրբեջանի հետ հարավ-արևելյան ճակատից ոչ հեռո գտնվող:

Գյուղը ներկայումս ունի հետևյալ բնութագրիչները.

  • 24 անհատական տուն (115 բնակիչներ)
  • Ընդլայնված դպրոց՝ 12 դասասենյակներով
  • Գյուղի դահլիճ (մշակութային կենտրոն)
  • Բժշկական կլինիկա
  • 6 հեկտար նռան այգիներ

Մենք կարիք ունենք ձեր աջակցությանը հետևյալ կարիքների համար՝

  • Միայնակ ընտանիքների համար նոր տներն ավարտելու
  • Բացօթյա մարզադահլիճի կառուցման աշխատանքների
  • Գյուղի տարածքի բարելավման