Լուրեր Ֆրանսիայից. Հայագիտական կոնֆերանս Փարիզում

Երեկ՝ նոյեմբերի 29-ին, Փարիզում, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Հովհաննիսյանի բարձր հովանու ներքո, տեղի է ունեցել  «Ինստիտ դե Ֆրանսե»-ի անդամ, «Ասիական Ընկերության» նախագահ, Բրիտանական ակադեմիայի և Հայաստանի ու Վրաստանի գիտությունների ակադեմիաների ասոցիացված անդամ, պրոֆեսոր Ժան-Պիեռ Մահեյի «Հայոց այբուբենի գյուտը. Մեսրոպ Մաշտոցը եւ Աստծո տված գրերը» կոնֆերանս-դասախոսությունը՝ իր վերջին աշխատության՝ «Հայոց այբուբենը պատմության եւ հիշողության մեջ» (ֆր.՝ «L’alphabet arménien dans l’histoire et la mémoire») հրատարակման կապակցությամբ:

Կոնֆերանս-դասախոսությունը, որն իր էությամբ գրքի շնորհանդես էր, տեղի ունեցավ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կաթողիկե եկեղեցուն պատկանող և հաևանությամբ գտնվող «Նուրհան Ֆրենկեան» սրհում:

Նշենք, որ գիրքը հրատարակվել է որպես Քրիստոնյա Արևելքի գրադարանի հինգերորդ հատոր (ֆրանս.՝ Bibliothèque de l’Orient chrétien, N° dans la collection: 5): Լինելով ծավալուն հրատարակություն՝ 402 էջ, պարունակում է Կորյունի «Վարք Մաշտոցի» և Վարդան Արևելցու «Սուրբ Թարգմանչաց կանոնի օրհնություն» աշխատությունները:

Գագիկ Պողոսյան (Խաղբակյան)