Որ երկրներում արժե բիզնես վարել 2019 թվականին, և որ երկրներից պետք է խուսափել

Ամերիկյան «Bloomberg» տեղեկատվական գործակալությունը՝ հիմնվելով Համաշխարհային բանկի տվյալների վրա, հրապարակել է այն երկրների վարկանիշային ցանկը (Where to Do Business in 2019. And Where to Avoid), որոնցում 2019 թվականին առաջարկվում է իրականացնել բիզնես ծրագրեր։ Ընդ որում, երկրների վարկանիշի գնահատման ընթացքում հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ սկսած կազմակերպության գրանցումից, վերջացրած հարկային արտոնություններով և բյուրոկրատական խոչընդոտների հաղթահարմամբ։ Ստորև ներկայացնում ենք այդ առումով ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրների առաջին տասնյակը․

1․ Նոր Զելանդիա, 2․ Սինգապուր, 3․ Դանիա, 4․ Հոնգկոնգ, 5․ Կորեա, 6․ Վրաստան,

7․ Նորվեգիա, 8․ ԱՄՆ, 9․ Մեծ Բրիտանիա, 10․ Մակեդոնիա։

 

Ըստ Համաշխարհային բանկի տվյալների, այդ ցանկում Ադրբեջանը զբաղեցնում է 25-րդ տեղը, իսկ Հայաստանը՝ 41-րդը։