Իսկ ո՞նց անենք հակապետական թայֆեքին իրենց ընկեր և բարեկամ Ադրբեջան գործուղելու համար, ճանապարհածախսը կարելի է հոգալ

Հիմա որ ասեմ՝ պիտի ասեք՝ ասեց, չէ՞։
Հայաստանում մանկատների հարցերը լուծվել են, ծերանոցների հարցերը լուծվել են, բոլոր գյուղերը հավուր պատշաճի ոռոգվում են, դպրոցները նորմալ, բարվոք վիճակում են, գյուղական ու այլ ճանապարհները տեղը տեղին նորոգված ու, ինչպես հարկն է, լուսավորված են, Գյումրու դոմիկների հարցը փակված է, Հայաստանում անտուններ չկան, փախստականներ չկան, բոլոր համայնքներն ապահովված են աշխատատեղերով, զինվորականների ու մյուսների կենսական պայմանները հասցված են նվազագույն անհրաժեշտին, Հայաստանը զենքի, ռազմամթերքի, պարենային ու էներգետիկ անվտանգության և այլ հարցերը լուծել է, և հասել ենք էն կետին, երբ Հայաստան Համահայկական Հիմնադրամը պիտի զբաղվի արհեստականորեն օրակարգ մղվող՝ կանանց բռնության թեմայով։ Այ հիմա ավելի պարզ է, թե ինչու Լենա Նազարյանենց ու Գայանենց իշխանության օրոք ազատ է արձակվում կնոջը սպանած ոմն Իլլարիոնը ու էդ հարցը գրեթե բոլոր լրատվականներով (դե հիմնականում էն Սորոսի «ազատ մամուլն էլի») քարոզվում է, ազգային տերմինն էլ ճպցնում են դրա վրա՝ բացասական երանգով, իբր էդ ամեն ինչի մեղավորն ազգն ու ազգայինն է։
Փաստորեն քիչ-քիչ պարզ է դառնում պատկերը. Սորոսից ու Եվրազիա հիմնադրամից ստացվող փողերը արդեն քչություն էին անում, էս մասսաս որոշեց վլասծի գա, Հիմնադրամի էն տնօրենին խայտառակ անեն հանեն, Թուրքիայի հետ հաշտեցման համար փող ստացող՝ «Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնից» Հայկակին Արշամյան տանեն Համահայկական Հիմնադրամ, որ ավելի մեծ ու ինտենսիվ թափով սկսեն զբաղվել էս հարցով, չէ՞ որ սա Հայաստանի №1 հարցն է։ Էս մասին ասել է հենց ինքը՝ Աննա Նիկողոսյանը Անգլիայից, իրեն էլ էդ մասին ասել են ստամբուլյան ֆեմինիստական կոնֆերանսներում… և ոչ միայն։ Դե, «Քաղաքացիական Պայմանագիր» Հիմնադրամն արդեն հորով մորով արած է, Լարա Ահարոնյանն ու Մարո Մաթոսյանը տեղը տեղին զբաղվում են, Հայկակը հիմա կարող է զբաղվել Համահայկականով։ Ու, ընդհանրապես, ինչքան հիմնադրամ ու վերլուծական կենտրոն կա՝ կամ ձերը պիտի լինի, կամ պիտի փակվի, հա՞։ Դե «լրատվականների» մասով էլ չասեմ. եթե իրենց (Սորոսի) ազդեցության գոտում չեն՝ ուրեմն քըխ մամուլ են, կամ էլ՝ ֆեյքեր, որոնց պետքա փռել ասֆալտին։ Դե իսկ մնացածը՝… ով իրենց հետ է՝ «պուպուշ» ու «ազատ» «մամուլ» է, նույնիսկ՝ հալածյալ… (դե մի մասը՝ առաջ հալածյալ, հիմա՝ արդեն պաշտոնյա…)…
Էս չե՞ք արա… Հաջորդը ո՞ր հարցն է օրակարգային… Կարող է՞ մի ամսից էլ Հիմնադրամի համար հաշիվ բացվի՝ ուղղված Ադրբեջանին «մեր վայրենի զինվորականության» հասցրած վնասները փոխհատուցելուն, իսկ էդ «վայրի մարդասպաններին» էլ՝ օր առաջ մեղադրյալի աթոռին նստացնելուն։ Թե՞ դեռ դրան չի հասել, սկզբից պետք է դեռ Ազգ-Բանակը, Ազգային արժեքներն ու Եկեղեցին քլնգելու համար ֆոնդը աշխատացնեք՝ մինչև հասնեք ձեր վերջնական նպատակին՝ Ո՛չ Պետությանը, Ո՛չ Ազգին, Ո՛չ Բանակին, Ո՛չ Եկեղեցուն…. Հա՞…
Իսկ ո՞նց անենք, որ մի հատ էլ հաշիվ բացվի հիմնադրամում, որտեղ ցանկացողները փող փոխանցեն՝ հակապետական թայֆեքին իրենց ընկեր և բարեկամ Ադրբեջան գործուղելու համար։ Ճանապարհածախսը կարելի է հոգալ։ Որ շատ նեղվեք՝ կեցության ծախսերի մասով էլ մի բան կմտածվի….
Թե բա քաղհասարակություն… Չէ մի չէ…

Հ.Գ.
SMS-ներ ա որ գալիս է, թե միացեք Հայաստան Համահայկական Հիմնադրամին, էլ չեմ ասում՝ աշխատակազմը, որ գնում է մարաթոնին նկարահանումների… Հետաքրքիր է՝ ու՞մ հաշվին է, հիմնադրամի՞։
Ավելի լավ գաղափար կա՝ Շվեյցարիային, Եվրազիա ֆոնդին ու Սորոսին ասեք, թող միանան Հայաստան Համահայկական Հիմնադրամին։ Հենա համ լավ քիփ եք, համ էլ, սենց թե նենց, լիքը փող են տալիս ձեր գործունեությանը։ Ու ընդհանրապես, ՊԵԿ-ը դեռ չի մտածե՞լ, որ կարելի է օրենք մտցնել՝ էդ գրանտները հարկելու կամ Հիմնադրամին փոխանցելու… Մի հատ տարեկան Սորոսի տված գրանտների բյուջեն նայեք՝ տենց մի 23 տոկոս հարկ որ դնեք՝ տեղը տեղին փող կհավաքվի բյուջեում… Հնարավոր է, պլանից ակնկալվող եկամտից էլ շատ…

 Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից