‹‹Նորին մեծություն›› տականքը

Բոլոր ժամանակներում էլ տականքը բացասական և սատանայական իր դերն է կատարել հասարակության մեջ և թելադրել, որոշ երկրներում և առանձին ժամանակներում էլ փորձել թելադրել խաղի իր կանոնները: Բնավ էլ բացառություն չէ հայկական հասարակությունը: Նախկինում, երբ Հայաստանում իշխում էր Հայոց ազգային համակարգը, հայերն ապրում էին երջանիկ և ներդաշնակ կյանքով:

Տականքի խնդիրն այսօր մեզանում հիմնարար հարց է: Մենք ունենք մեկ գլխավոր հիմնախնդիր՝ տականքի հաղթահարման և կյանքի տարբեր ոլորտներից նրա դուրսմղման խնդիր: Նրա համար բացակայում է բարոյական օրենսգիրքը, քանի որ նա գործում է անպատկառ ու լկտի գործելաոճով: Տականքի ժամանակավոր հաղթանակը հիշեցնում է իսկական վակխանալիա, քանի որ նա դաժան է և նենգ: Մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհը միշտ ասում էր. ‹‹Վախեցեք ներքին թուրքից, նա շատ վտանգավոր է››:

Տականքը երբեմն կամ հաճախ ներկայացնում է հինգերորդ շարասյուն, քանի որ մշտապես գործում է ազգային պետության և ազգի դեմ: Նա հեշտությամբ կաշառվում է դրսի ուժերից և պատրաստ է ցանկացած գնով կործանել երկիրը: Այս հանգամանքը շատ լավ գիտեն մեր թշնամիները, և հաճախակի հենվում են ներքին ոսոխի վրա: Տականքն ի վիճակի է մղել ցանցային կործանարար պատերազմ և խորտակել պետականությունը՝ տիրանալով հաղթանակի դափնիներին:  Նա ասպարեզ է մտնում ճիշտ ժամանակին և անսանձ եռանդով:

Տականքի համար  հարազատ տարերքներ են խառնակությունը և հեղափոխությունը, որոնք նրան հնարավորություն են տալիս ճզմել ազգային ուժերին և բարձրանալ դեպի պետական բրգի գագաթ: Նա առանձահատուկ դաժանությամբ է վերաբերվում ազնվականության նկատմամբ, քանի որ նրա մեջ տեսնում է իր հզոր հակառակորդին: Այդպես եղավ խորհրդային կայսրության օրոք, երբ հատուկ մշակված ձևերով հուդայական տարրերը վերացրին պետականակերտ ազնվականությանը կամ նրան դուրս մղեցին երկրից:  Այդ պղտոր ուժի դեմ պատմական հաղթանակ է տարել մեծ ռազմավար և, ըստ որոշ պատմական աղբյուրների, հայազգի Իոսիֆ Ստալինը:

Հայոց պատմության վճռական փուլերում տականքն ունեցել և ունենում է իր բացասական հսկայական դերն ազգայինը վերացնելու և օտար տիրապետություն հաստատելու ‹‹սրբազան›› գործում: Մեր խորին համոզմամբ, նրան Հայոց աշխարհում հատուկ տեխնոլոգիաներով սերմանում և բուծում է դրսի ուժը, որպեսզի մենք երբևէ չկարողանանք մեր ազգային խնդիրները լուծել և ապրել բարեկեցիկ կյանքով: Տականքը վտանգավոր է այնքանով, որ ստեղծում է այլանդակ բարքերի մի ճահիճ, որից դուրս գալը բավականին բարդ հարց է:  Այսօր լուրջ հարց են հեռուստաեթերի ապականման և Հայ տեսակի ծրագրված աղավաղման կամ դրա փորձի բազում փաստերը շատ հաղորդումների, սերիալների տեսքով, տռփական բովանդակությամբ  ֆիլմերի ցուցադրումը և այլն:

Պղտոր և պղծող այս ուժը գործում է հոգեբանական իր տեխնոլոգիաներով՝ հուսահատություն, անելանելիություն, ստրկամտություն և անբարոյականություն սերմանելով, խեղում առողջ, բարոյական և ազգային ցանկացած արժեք: Այս գործելաոճը նպատակ ունի ամլացնել ազգի առողջ ուժերը և վերացնել պատմական առաջընթացի որևէ հնարավորություն: Իսկ այս դեպքում տականքի հաղթանակը թվում է անսասան և անկասկած: Սա նաև ժողովրդագրական պատերազմ է, քանի որ հուսահատ զանգվածը պարզապես լքում է իր հայրենիքը: Եվ սա հենց տականքի նպատակն է:

Մեզանում երբևիցե չեն ուսումնասիրվել այս երևույթները, օրինակ, սադրանքի կամ խարդավանքի մեխանիկան և դրանց հանրային վտանգավորությունը: Նշենք, որ խայտառակ բարքեր են տիրում ՀՀ տարբեր հիմնարկներից շատերում, ուր արհեստավարժ և պարկեշտ աշխատակիցները, որպես կանոն, այս կամ այն կերպ ենթարկվում են հալածանքի, որպեսզի չեզոքացնեն նրանց դրական ներուժը և հավերժացնեն իրենց տխրահռչակ իշխանությունը: Սա ոչ միայն բարոյական, հոգեբանական, այլև քաղաքական և հայեցակարգային հիմնախնդիր է, քանի որ վերաբերվում է հանրությանը և ազգի տեսակին:

Հարկ ենք համարում արձանագրել, որ ազգային մեր համակարգը և, հատկապես, նրա բաղադրիչ ազգային ընտրանին ի զորու են հաղթել տականքին և վերջնականապես նրան դուրս մղել մեր սրբազան երկրից ու կյանքի տարբեր ոլորտներից, որոնք առայժմ նրա տիրապետության տակ են: Նմանօրինակ բազմաթիվ փաստեր կան մեր պատմության էջերում: Օրինակ՝ նախկինում, երբ մենք ապրում էինք Տիեզերքի հետ ներդաշնակ հարաբերությամբ և աստվածային օրենքներով: Բնության մեջ և Տիեզերքում, բացի Աստծուց, ամեն ինչ ունի իր սկիզբն ու վախճանը։

Պետք է առանձնահատուկ նշենք, որ 1919-1921թթ. Սյունիքում արտաքին և ներքին տականքի դեմ շատ ուշագրավ ձևով էր կռվում Գարեգին Նժդեհը: Նա պայքարում էր աստվածային զորությամբ, ոգեղենությամբ,  համառ ինքնանվիրումով և հպարտ մենակի հոգեբանությամբ: Ափսոս, որ նրա շրջապատը չդրսևորեց բավականաչափ կամք, կորով և խելամտություն, որպեսզի մենք ունենայինք մեծ հաղթանակներ: Նժդեհի պատմական դասերն այսօր ունեն խիստ արդիական նշանակություն և կենսունակ են մեր առաջընթացի կերտման հարցում, սակայն մենք այժմ կորցրել ենք առողջ և սթափ մտածելու կարողությունը, որպեսզի ճիշտ հետևություններ անենք:

Այդուհանդերձ, չնայած առկա լուրջ բարդություններին, մենք պարզապես դատապարտված ենք հաղթելու տականքին, որովհետև այլ բան տրված չէ: Հայը աստվածածին է և հետամուտ աստվածային բարքերի պահպանությանը: Տիեզերական ուժերը մեզ անպայման սատար են լինելու մեր բարդ ու դժվարին պայքարի հարցում: Այդ տեխնոլոգիաներով մենք հաղթել ենք Հայոց ձորում, Ավարայրում, Զեյթունում, Սարդարապատում, Ջանիկում, Արցախում և մեր  հետագա հաղթամարտերում: Մարդկության առաջադեմ հատվածն սպասում է այդպիսի հաղթանակների, քանի որ դրանք  նաև մարդկության հաղթանակներն են:

Միշտ պետք է հիշել, որ դրական և աստվածային կենսաէներգետիկան արարչական զորություն ունի և որոշակի եղանակներով մաքրում է միջավայրն ու ասպարեզը: Իսկ դա մշտատև գործընթաց է։ Ոչ մի տականք ի վիճակի չէ խաթարել աստվածային ընթացքը և վիժեցնել գեղեցկության, արդարության, ազնվության և բարոյականության հաղթարշավը: Այժմ հնի ընդերքում ձևավորվում է նոր քաղաքակրթություն և նոր սերունդ, որոնք պետք է փոխեն իրավիճակը՝ մեզ առաջնորդելով դեպի լույսի եզերքը:  Կարծում ենք, որ ՀՀ-ում այդ պատմական առաքելությունն իրականացնելու է Անկախության սերունդը, որն արդեն ասպարեզում է:

Ռուբեն Նահատակյան