Հայաստանի փակ և դժվարանցանելի ավտոճանապարհները

Հունվարի 17-ին, ժամը 14:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Վարդենյաց լեռնանցքը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատար ավտոմեքենաների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Միրաք, Ճարճակիս գյուղեր տանող ավտոճանապարհները:

Աշոցքի և Ամասիայի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Քաջարանում, Ջերմուկում, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Թալին, Աշտարակ քաղաքներում, Շիրակի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:

Գյումրիում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում ձնաբուք է: Աշոցքի տարածաշրջանում տեսանելիությունը 20-22 մ է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։