Սահմանախախտ ադրբեջանական նավը հայտնվել է Ղազախստանի սահմանապահների կրակի տակ

Ադրբեջանին պատկանող ձկնորսական նավը Կասպից ծովում խախտել է Ղազախստանի ջրային սահմանը, ինչը Ղազախստանի սահմանապահ ուժերին ստիպել է կրակ բացել սահմանախախտ նավի ուղղությամբ: Նրանք ադրբեջանցի ձկնորսներին շատ լավ հասկացրել են, որ հավատակից լինելը դեռ չի նշանակում սահման խախտելու իրավունք ունենալ:

Ղազախստանի սահմանապահ ուժերը Կասպից ծովում իրենց երկրի ջրային տարածք մտած ադրբեջանական նավը կանգնեցնելու նպատակով, կրակ են բացել են, ինչի հետևանքով վիրավորվել է ձկնորսական նավի նավաստիներից կամ ձկնորսներից մեկը:

Ուշագրավ է, որ Ղազախստանի սահմանապահները կալանքի տակ առած նավի խուզարկությամբ հայտնաբերել են նավիգացիայի և արբանյակային հաղորդակցության սարքեր, ինչը նշանակում է, որ ադրբեջանական նավը շփոթմամբ չէ, որ մտել է ղազախական ջրեր, այլ ձկնագողության նպատակով: